Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Իշխանությունն իր «զավակներին» մենակ չի թողնում

Իշխանությունն իր «զավակներին» մենակ չի թողնում
14.04.2017 | 09:59

Այս օրերին մամուլն ակտիվորեն գրում է, թե խորհրդարան չանցած ՀՀԿ-ականներին ինչպես է «մխիթարելու» իշխանությունը, ինչ պաշտոններ է տալու։ Բնականաբար, ՀՀԿ-ի համար տքնաջան աշխատածները չեն կարող լուսանցքում հայտնվել, օրվա իշխանությունը չի ուզում նրանց մի կողմ «գցել», որովհետև հարմար պահին նրանք կարող են էլի պետք գալ։


Ստացվում է, որ ԱԺ-ում չհայտնվածներին պայմանականորեն կարող ենք երկու կատեգորիայի բաժանել. առաջինը՝ նեղացածներ-«քցվածներ», որոնք հազիվ թե որևէ պահի իշխանության համար պահանջված լինեն։ Ավելին, ՀՀԿ-ի, այսպես ասած, երիտասարդ կադրերը իրենց մեթոդներով «անկենսունակ» են դարձրել նրանց։ Նրանք իրենց «դարն» ավարտել են ու «երջանիկ» վայրկյանի են սպասում, որ իշխանությունն իրենց հիշի։ Այս կատեգորիայում են նաև նրանք, ովքեր հույս ունեին ՀՀԿ-ից պատառ ստանալու, սակայն դրսում հայտնվեցին, նրանք էլ նեղացել են ու մտածում են, թե որտեղ կրկին «ապաստանեն» ու իրացվեն, հարմար պահի էլ ՀՀԿ-ից «մուռը» հանեն։


Երկրորդ կատեգորիայում հայտնվածներն առավել շահեկան վիճակում են։ Ճիշտ է, նրանք խորհրդարանում չեն, բայց իշխանությունը նրանց չի մոռացել ու անում է հնարավորը՝ կառավարման օղակներում տեղավորելու համար։ Վերջիններս այն «նվիրյալներն» են, որոնց իշխանությունը ծովում խեղդվելու էլ ուղարկի, կգնան, պաշտոնի ակնկալիքով ¥իհարկե, եթե չխեղդվեն)։ Դրա համար էլ նրանք հրապարակավ ոչ մի կծու, թթու, դառը խոսք երբեք չեն ասում ու միշտ հայտարարում են, թե, անկախ ամեն ինչից, կանգնելու են իշխանության կողքին։
Իսկ իշխանությունն իր «նվիրյալ զավակներին» մենակ չի թողնում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2225

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ